Ֆինանսական ոլորտի աշխատողներն ամենաբարձր վարձատրվողներն են
Վերջին լուրեր
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյալների` Հայաստանում 2012թ.-ի սեպտեմբերին միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 120,116 դրամ, որը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 5.3%-ով: Այս տարվա սեպտեմբերին պետական ոլորտի աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 96,177 դրամ, իսկ ոչ պետական ոլորտի աշխատողներինը` 146,955 դրամ:
Ամենաբարձր միջին ամսական աշխատավարձն արձանագրվել է Սյունիքի մարզում: 2012թ.-ի օգոստոս ամսի տվյալներով այն կազմել է 149,619 դրամ: Ամենացածր միջին ամսական աշխատավարձն արձանագրվել է Արագածոտնի մարզում` 82,808 դրամ: Երևանում միջին ամսական աշխատավարձը 130,895 դրամ է:
2012թ.-ի սեպտեմբեր ամսի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ամենաբարձր վարձատրվողները ֆինանսական և ապահովագրական գործունեություն իրականացնողներն են, այնուհետև տեղեկատվության և կապի ոլորտի աշխատողները: Ամենացածր աշխատավարձ ստանում են մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտի աշխատողները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)