Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել փրկարարներին
Վերջին լուրեր
Ամերիկացիներին ուղղված իր ամենշաբաթյա ուղերձում՝ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Ազգային Գվարդիային՝ նահանգային օժանդակ ենթաբաժիններին, նրանց, ովքեր առաջինը հասան օգնության Սենդի փոթորկի ժամանակ, հաղորդում է Voice of America-ն: Բացի այդ Օբաման ևս մեկ անգամ վստահեցրեց տուժածներին, որ նրանց կցուցաբերեն անհրաժեշտ օգնությունը:
Նախագահն ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների ղեկավարման դաշնային գործակալությունը (FEMA)՝ արևելյան ափին ապահովել է փրկարարների արագ արձագանքման հազարավոր ջոկատների ներկայությունը, ովքեր ունեն անհրաժեշտ ամեն ինչ օգնություն ցուցաբերելու համար, այդ թվում սնունդ, ջուր և գեներատորներ:
Օբաման կոչ է արել ցանկացողներին գրանցվել որպես կամավոր նման օգնությունը ցուցաբերելու համար՝ դիմելով Կարմիր խաչին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)