Ինչո՞ւ են արտագաղթում Հայաստանից
Վերջին լուրեր
Առաքել Սեմիրջյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ի վերջո մարդիկ Հայաստանից արտագաղթում են, ոչ թե այն պատճառով, որ այստեղ վատ է ու ապրելը դժվար՝ կան բազմաթիվ երկրներ, որ Հայաստանից էլ ավելի վատ է ու ապրելն էլ ավելի անտանելի, սակայն Հայաստանի դեպքում իշխանությունները ամեն միջոց կիրառում են, որպեսզի այդ վատը կեղծիքի միջոցով մատուցվի որպես լավ ու մարդու մոտ ներքին կոնֆլիկտ է առաջանում. նա ամեն օր առնչվում է այդ վատի հետ, սակայն նրան անեմ օր էլ իշխանությունները համոզում են, որ որևէ վատ բան չկա, ու ամեն ինչ լավ է: Ասածս ինչ է, որ ավելի լավ է մարդկանց մատուցվի իրականությունը՝ թեկուզ դառը, այլ ոչ թե քաղցր սուտը, որ իբր իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ, որ իբր ոստիկանները փոխվել են ու օրենք են պահում, որ իբր տնտեսական զարգացում կա, որ իբր մենք Ադրբեջանից ուժեղ դիրքերի վրա ենք գտնվում, որ իբր դատարանները ազատ են, ընրությունները չեն կեղծվում, ընտրակաշառք չի բաժանվում...... Ավելի լավ է մարդուն ներկայացվի իրականությունը ու մարդ ինքը որոշի ապրել ու պայքարել այսպիսի երկրու, քան թե մարդուն մատուցվի սուտը ու այդ ստից հետո, մարդը առնչվի իրականության հետ ու կոտրվի, որ այսպսի մաշտաբային կեղծիքի դեմ միակ փրկությունը արտագաղթն է....»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)