Յուրա Մովսիսյանը մարզումներին կկարողանա մասնակցել 10 օրից
Վերջին լուրեր
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը` վնասվածքի պատճառով խաղադաշտ կվերադառնա միայն 10 օր հետո, հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:
«Մովսիսյանը դեռևս վնասվածք ունի: Կարծում եմ 10 օրից նա կկարողանա մասնակցել մարզումներին: Հույս ունենք, որ նա արագ կապաքինվի», - Մուսլինի խոսքերը մեջբերում է rsport.ru-ն:
Նշենք, որ կրասնոդարցիների հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Մոսկվայի «Սպարտակի» հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)