Սաակաշվիլին ունի 5 նստավայր, զույգ ինքնաթիռ և մի քանի ուղղաթիռ
Վերջին լուրեր
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ենթակայության տակ է գտնվում 5 նստավայր երկրի 5 տարբեր շրջաններում, 5 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ, հայտնում է «Вести FM» ռադիոն:
Նման տվյալներ է բերել շաբաթ օրը «Մաեստրո» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հանրապետության ֆինանսների նախարար Նոդար Խադուրին: Ընդ որում նա նշել է, որ «նման ոչ մեծ և աղքատ երկրի նախագահը չպետք է ունենա այդքան նստավայր, ուղղաթիռ և ինքնաթիռ, և դրանց պահելու համար չպետք է ծախսվեն հսկայական գումարներ բյուջեից»:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կոչ էր արել Սաակաշվիլիին լքել նախագահական պալատը և վերադառնալ Պետական գրասենյակի շենք: Խադուրին նշել է՝ Պետական գրասենյակի 12 հարկանի շենքում երկրի նախագահին կհատկացվի մի ամբողջ հարկ, որտեղ առկա են աշխատանքի համար բոլոր նպաստավոր պայմանները: Իսկ Սաակաշվիլիի պալատը ապագայում կարող է վերածվել հյուրանոցի, հաղորդում է «Вести FM» ռադիոն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)