ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ միայն այն դեպքում, եթե ԲՀԿ-ն սատարի Լ. Տեր-Պետրոսյանին
Վերջին լուրեր
Նախկին փողոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
Որ լրատվամիջոցը, կայքը նայում ես' ԲՀԿ-ՀԱԿ, ԲՀԿ-ՀԱԿ, ՀԱԿ-ԲՀԿ, «ՖԲ»-ի մասին էլ չեմ խոսում...
Ժողովուրդ, վերջ տվեք անիմաստ գուշակություններին, բանավեճերին: Նման քննարկումները, հայտարարությունները, լուրերը, գուշակությունները հաճախ միստիֆիկացիա է, իրերի իսկական, երբեմն շատ հասարակ էությունը քողարկող հնարամիտ մի քող...
Մեկընդմիշտ իմացեք' ՀԱԿ-ը կհամագործակցի ԲՀԿ-ի հետ միայն այն դեպքում, եթե ԲՀԿ-ն սատարի Լ.Տեր-Պետրոսյանին:
Միաժամանակ, ԲՀԿ-ն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ, եթե վերջինս որպես միասնական թեկնածու իր հերթին պաշտպանի Գագիկ Ծառուկյանին: Այլընտրանք չկա: Սակայն, համաձայնեք, որ երկուսն էլ ֆանտաստիկայի ժանրից է...
Հա', քիչ էր մնում մոռանայի, ի հայտ եկավ եւս մեկ «հայտնություն», եւս մեկ «քաղաքական ինքնասպան»' հանձինս հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանի: Պ-ն Հովհաննիսյանի այս քայլը' որոշ հայտարարություններից հետո, ավելի շատ նման է դեմարշի, եւ ինձ հիշեցնում Թատերական հրապարակում նրա դրոշի մոտ կանգնելու եւ հացադուլի ակցիաները...


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)