Պարը ջահելացնում է. Վանուշ Խանամիրյանն այսօր կդառնար 85 տարեկան
Վերջին լուրեր
1927թ. նոյեմբերի 5-ին ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար Վանուշ Խանամիրյանը։
«Մինչև վերջ տրվել եմ պարին, խրվել ու խճճվել և մինչև կյանքիս վերջն էլ կմնամ այսպիսին»,-մի առթիվ ասել է պարի հայ վարպետը, իսկ իր ունեցած վերջին հարցազրույցում էլ նշել է.
-...Ես աշխատում եմ: Փորձերի ժամանակ ջահելանում եմ, ոգևորվում: Փորձերից հետո էլ ինձ շատ լավ եմ զգում: Մի չգրված օրենք կա, որ պարողները շատ երկար են ապրում: Պարն է օգնում դրան, պարը ջահելացնում է: Մի անգամ Իգոր Մոիսեևին, ով արդեն այդ ժամանակ 99 տարեկան էր, հարցրի, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը: Ժպտաց, նստած տեղում մի քանի պարային թույլ շարժում արեց… Ես հասկացա նրան։
Պարի հայ լեգենդ Վանուշ Խանամիրյանը մահացավ 2011թ. հոկտեմբերի 5-ին 84 տարեկան հասակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)