Հնդկաստանում հորդառատ անձրևները խլել են 22 մարդու կյանք
Վերջին լուրեր
Հնդկական Անդհրա Փրադեշ նահանգում հզոր ցիկլոնից առաջացած հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 22 մարդ. հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։ Ըստ օդերևութաբանների տվյալների՝ մոտակա օրերի ընթացքում տեղատարափ անձրևներ կտեղան նաև այլ շրջաններում։
Նշենք, որ անցյալ շաբաթ նահանգը գտնվում էր «Նիլամ» ցիկլոնի տակ։ Քամու առավելագույն արագությունը կազմում էր 100 կմ\ժ։ Անդհրա Փրադեշ նահանգի հարևան Թամի Նադու նահանգում ցիկլոնը խլել էր 10 մարդու կյանք։
Տարերային աղետի հետևանքով տուժել է ավելի քան 1.5 հազար տուն։ Բնակիչների մեծ մասը ժամանակավորապես տեղափոխվել է վրանային ճամբարներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)