Դիարբեքիրում կրկին ղողանջում են Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգերը
Վերջին լուրեր
Դիարբեքիրում 1915 թվականից ի վեր 97 տարվա ընդմիջումից հետո կրկին ղողանջել է Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգը, և 32 տարվա ընդմիջումից հետո տեղի է ունեցել առաջին եկեղեցական պսակադրությունը: Եկեղեցու գմբեթը վնասվել էր 1915թ. ռմբակոծության արդյունքում, քանի որ այն բարձր էր շրջակա մզկիթների մինարեթներից:
100 կգ քաշով բրոնզե նոր զանգը պատրաստվել է Մոսկվայում, և այն իր տեսքով ամբողջությամբ հիշեցնում է հինը. հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Զանգն օծվել է Պոլսո հայ պատրիարքարանի կողմից և տեղադրվել եկեղեցու վրա: Տեղադրման արարողությանը մասնակցել են բազմաթիվ հայեր Կանադայից և ԱՄՆ-ից:
Եկեղեցին գործել է մինչև 1915թ., իսկ այնուհետև վերածվել է բամբակի պահեստի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)