Global Witness. Լաոսի բնակիչներին վտարում են իրենց տներից՝ գագաթաժողովի անցկացման համար
Վերջին լուրեր
Լաոսի իշխանությունները տարհանել են ավելի քան 100 ընտանիք, որպեսզի տեղ ազատեն միջազգային համագում անցկացնելու համար. այս մասին հաղորդում է Global Witness իրավապաշտպան կազմակերպությունը։ Global Witness-ի ներկայացուցիչ Օլիվեր Քորթնին պատմել է BBC-ին, որ ավելի քան 500 մարդ ստիպված էր լքել երկրի մայրաքաղաք Վիենտյանում գտնվող Դոն Չան կղզին։ Իրավապաշտպանների խոսքերով՝ մարդկանց առանց իրենց համաձայնության սիմվոլիկ փոխհատուցման դիմաց տարհանել են քաղաքից դուրս՝ դեպի անպտղատու հողեր։ Օլիվեր Քորթնին նշում է, որ սպասվող հանդիպման մասնակիցները բարձր մակարդակի վրա պետք է անեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան մարդկանց աղքատացում։
«Ասիա-Եվրոպա» բիզնես-գագաթաժողովին, որը մեկնարկում է երկուշաբթի օրը Լաոսում, ինչպես սպասվում է, կմասնակցեն ավելի քան 30 երկրի և կառավարության ղեկավարներ։ Գագաթաժողովի գլխավոր թեման, ըստ ամենայնի, կդառնա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների քննարկումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)