Ե՞րբ կնշանակվի նախագահական ընտրությունների օրը
Վերջին լուրեր
2013 թվականի նախագահական ընտրությունների անցկացման օրն այս պահի դրությամբ հայտնի չէ։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը։
Նշենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ հանրապետության նախագահի ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ:
Հանրապետության նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին՝ երկուշաբթի օրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)