Հալեպում հայ է սպանվել, ևս մեկը՝ առևանգվել
Վերջին լուրեր
Այսօր Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից հայ է սպանվել։ Զոհվածը 1968 թ. ծնված Վարդան Խաչատրյանն է: Իսկ Սիրիայի Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում առևանգել են Սաքո Կոզանին անվամբ ևս մեկ հայի: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Lurer.com–ը, հոկտեմբերի 29-ին Սիրիայում ընդդիմադիր գրոհայիններն առևանգել էին մարդատար ավտոբուսի 10 ուղևորների, այդ թվում նաև՝ Սիրիայի՝ ազգությամբ հայ յոթ քաղաքացիների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)