Ճապոնիան և ԱՄՆ-ն սկսում են համատեղ զորավարժություններ
Վերջին լուրեր
Ճապոնիան և ԱՄՆ-ը նոյեմբերի 5-ին Ճապոնիայի տարածքում սկսել են «Սրածայր թուր» անվամբ համատեղ զորավարժությունները: Այս մասին հաղորդում է NHK-ն:
Ռազմական հնարքներն իրականացվում են Օկինավա նահանգում՝ ամերիկյան ռազմաբազայից ոչ շատ հեռու:
Զորավարժութուններին մասնակցում է 37 հազար ճապոնացի և 10 հազար ամերիկացի զինծառայող, ինչպես նաև՝ Ճապոնիայի ռազմածովային նավատորմն ու մեկ ամերիկյան ավիակիր:
Զորավարժություններն անց են կացվում Չինաստանի և Ճապոնիայի միջև Սենկակու արշիպելագի վիճելի կղզիների շուրջ տարածքային վեճերի սրացման ֆոնի վրա:
Լարվածությունն աճել էր այս տարվա օգոստոս ամսին, երբ Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց այդ կղզիներից 3-ը մասնավոր սեփականատերերից գնելու իր մտադրության մասին: Չինաստանում դրանից հետո հակաճապոնական զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին, ինչից հետո ճապոնական ընկերությունները դադարեցրին իրենց աշխատանքը երկրում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)