Գվարդիոլան կընտրի «Չելսին»
Վերջին լուրեր
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով, ըստ բրիտանական մամուլի, ցանկանում է շարունակել մարզչական կարիերան անգլիական ակումբներում, նախընտրում է «Չելսին». տեղեկացնում է The Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ 41-ամյա իսպանացի մասնագետը մտադիր է ղեկավարել Ռոման Աբրամովիչի թիմը ամռանը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան մեկ տարով դադար է վերցրել մարզչական կարիերայում և իր ընտանիքի հետ բնակվում է Նյու Յորքում:
Նախկինում հավանական էր համարվում մարզչի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», «Միլան», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)