Կարմիր խաչի աշխատակիցներին թույլ են տվել Հոմս մտնել
Վերջին լուրեր
Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցներին առաջին անգամ այս ընթացքում թույլատրվել է հումանիտար օգնություն ցուցաբերել սիրիական Հոմս քաղաքի կենտրոնական մասի բնակիչներին: Այս մասին նոյեմբերի 4-ին հաղորդել է Agence France-Presse-ը:
Ինչպես պարզաբանում են Կարմիր խաչից, կազմակերպության կամավորներին ամիսներ անց հաջողվել է առաջին անգամ ներթափանցել Հին Քաղաքի ավերված շրջաններ: Նրանք սննդամթերք են հասցրել 1200 տեղաբնակների համար, ինչպես նաև 100 վիրավորների անհրաժեշտ դեղորայք մատակարարել:
Ինչպես նշվում է, Կարմիր խաչի աշխատակիցների՝ Հոմս ժամանելուն նախորդել է կառավարության ուժերի և ապստամբական խմբավորումների հետ լուրջ բանակցություններ, որոնք համաձայնվել են ապահովել Կարմիր խաչի աշխատակիցների անվտանգությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)