Ներքաղաքական զարգացումները կլինեն անկանխատեսելի. Արամ Մանուկյան
Վերջին լուրեր
Ներքաղաքական զարգացումները կլինեն անկանխատեսելի։ Ես չեմ բացառում, որ նաև կարող են լինել ոչ մեր հաշվարկներով գնացող պրոցեսներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը:
Վերջինիս խոսքերով՝ առաջիկա քաղաքական զարգացումները կախված են լինելու խնդրի դրվածքից, «Ի՞նչ են ուզում քաղաքական ուժերը և Հայաստանի քաղաքացիները»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստանն այսօր գտնվում է տագնապային վիճակում:
«Կան արտագաղթի տվյալներ, որոնք SOS հնչեցնելու համար են, Հայաստանի սահմանը ցամաքային ճանապարհով հատում են ավելի շատ, քան ինքնաթիռով, և Հայաստանից ավելի շատ գնացողները մարզերից են: Հինգ տարի առաջ 85 տոկոսը գնում էր սոցիալական իրավիճակից ելնելով, հիմա այս թիվը կրճատվել է, այժմ շատերը գնում են ոչ պաշտպանված լինելու և այլ պատճառներով»,-ասաց Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)