Բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը հնարավոր է. Արամ Մանուկյան
Վերջին լուրեր
Բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը հնարավոր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Վերջինս, սակայն, որևէ քաղաքական ուժի անուն չհնչեցրեց: «Ես որևէ անհատի անուն չեմ տալիս, բոլորի հետ է հնարավոր համագործակցությունը: Իսկապես բոլոր քաղաքական ուժերի կոսնսոլիդացիան անհրաժեշտ է»,-ասաց ՀՀՇ վարչության նախագահը:
Արամ Մնուկյանը հավելեց նաև, որ ՀԱԿ-ն ունի իր թեկնածուն, որը կարող է դիմակայել բոլոր մարտահրավերներին: «Մենք թեկնածուի դիֆիցիտ չունենք, և Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է լուծել ներկայիս խնդիրը, և ամեն ինչ կանենք, որ նա առաջադրվի»,-ասաց Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)