Րաֆֆի Հովհաննիսյան. Միշտ էլ ֆինանսական խնդիրներ ունեցել ենք, քանի որ բիզնեսմեններ չունենք
Վերջին լուրեր
«Ժառանգություն» կուսակցությունն իր համագումարը կանի դեկտեմբերի 15-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշեց, որ ինքն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու և այդ պայքարը տանելու է մինչև տրամաբանական ավարտ, իսկ տրամաբանական ավարտն ըստ նրա հաղթանակն է։
«Իսկ եթե դեկտեմբերի 15-ից հետո իրավիճակն այլ լինի, այդ դեպքում հարցը կդիտարկենք»,–ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով նաև լրագրողներից մեկի այն հարցին, թե ճիշտ են լուրերը, որ Հովհաննիսյանը չի կարողանում գումար գտնել նախագահական ընտրությունների համար և փորձում է գումարը փնտրել երկու բևեռներում՝ ՀՀԿ–ում և ԲՀԿ–ում, Հովհաննիսյանը ծիծաղեց և ասաց, որ բոլորովին էլ նորություն չէ, որ «Ժառանգություն» կուսակցությունը ֆինանսական հարցեր լուծելիս միշտ էլ խնդիրներ է ունեցել, քանի որ իրենք բիզնեսմեններ չունեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)