Արմեն Աշոտյան. Հուսամ՝ ԲՀԿ-ի հետաքրքրվածությունն անկեղծ է
Վերջին լուրեր
Facebook սոցցանցի իր էջում ԿԳՆ Արմեն Աշոտյանը գրել է.
«ԲՀԿ-ական որոշ պատգամավորների վերջերս արտահայտած մտահոգություններն ու հետաքրքրվածությունը գիտության և կրթության հարցերով ոգևորիչ են և հուսադրող:
1 տարի լինելով Աժ-ում գլխադասային հանձնաժողովի նախագահ և 3.5 տարի նախարարության ղեկավար՝ առիթ եմ ունեցել ոլորտային խնդիրների քննարկման տարբեր կուսակցությունների հետ:
Փաստորեն, ևս մեկ քաղաքական կուսակցությանը վերջապես կհետաքրքրեն մեր ոլորտի հիմնախնդիրները:
Հուսամ, որ այս հետաքրքրվածությունն անկեղծ է, պայմանավորված չէ քաղաքականացման գայթակղությամբ և, իհարկե, իմիտացիա չէ:
Շահագրգիռ համագործակցության ակնկալիքով:»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)