Խորեն Գևորը կարծես հոգեկան խնդիրներ ունի. Մաքսիմ Վլասով
Վերջին լուրեր
Խորեն Գևորի հետ մենամարտից առաջ Մաքսիմ Վլասովը հարցազրույցի ընթացքում խոսել է նաև հայազգի բռնցքամարտիկի մասին:
«Գևորը դժվար մրցակից է և հարուստ փորձ ունի: Նա արագ է, ագրեսիվ, բռնկվող: Այդ պատճառով էլ չեմ կարծում, որ հեշտ մենամարտ է սպասվում: Կարծես թե դա պայմանավորված է անառողջ հոգեկան վիճակի հետ: Ճնշված պահերին նա ոչ միշտ է կարողանում վերահսկել իրեն, սակայն դա նրա անձնական խնդիրն է: Յուրաքանչյուր ոք ազատ է տնօրինելու իր կյանքն ու կարիերան: Բայց ես պատրաստ եմ նման բաների: Խորենի պես բռնցքամարտիկների հետ մենամարտը նպաստում է պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը: Նա շատ ուժեղ բռնցքամարտիկ է: Գևորը կարող է հանկարծակի վտանգավոր հարված հասցնել: Բացի այդ, վնասվածք ստանալու վտանգ կա: Սակայն ես միշտ պատրաստ եմ նման բաների, այնպես, որ հույս ունեմ` նման բան չի լինի: Գևորը շատ կեղտոտ ոճ ունի: Պարզապես պետք է պատրաստ լինել դրան: Լավագույն հակաթույնը հուսալի պաշտպանությունն է: Մեր ամբողջ աշխատանքը հիմնված է գրագետ պաշտպանության վրա: Իմ պաշտպանական և պատասխան գործողությունների շնորհիվ նրանից կխլեմ հաղթելու կամքն ու կստիպեմ վախենալ»,-բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է Sportbox.ru-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)