Հենրիկ Մխիթարյանը լավագույնն է
Վերջին լուրեր
Դոնեցկի «Շախտյորն» իր պաշտոնական կայքում հարցում է անցկացրել հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին պարզելու համար: Պաշտոնական կայքում երկրպագուների քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Հենրիկ Մխիթարյանը:
Հարցմանը մասնակցած 817 երկրպագուներից 440-ը (53,86 %) քվեարկել է Մխիթարյանի օգտին:
Երկրորդ տեղում հայտնվել է Ալեքս Տեյշեյրան, վերջինիս օգտին քվեարկել են 158 հոգի (19,34 %): Լավագույն եռյակը եզրափակել է Ֆերնանդինյոն՝ 105 ձայն (12,85 տոկոս). տեղեկացնում է «հանքափորների» պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)