ԱՄՆ-ում ոստիկանական ուղղաթիռը վայր է ընկել բնակավայրի վրա
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի մայրաքաղաք Ատլանտայում ոստիկանական ուղղաթիռը, որը զբաղվում էր կորած երեխայի որոնողական աշխատանքներով, խճճվել է էլեկտրալարերի մեջ, վայր է ընկել և պայթել: Ականատեսների վկայությամբ՝ ուղղաթիռը աղետի պահին երկրի մակերևույթին շատ մոտ էր թռչում:
Վթարի արդյունքում զոհվել է ոստիկանության 2 աշխատակից, որոնք գտնվում էին ուղղաթիռի մեջ: Միայն երջանիկ պատահականությամբ բնակավայրի տարածքում ոչ ոք չի տուժել. հաղորդում է Associated Press գործակալությունը: Այդ շրջանում գտնվում են բազմաթիվ խորտկարաններ և խանութներ: Ուղղաթիռը վայր է ընկել հասարակական տրանսպորտի կանգառի մոտ:
9-ամյա տղան, որի որոնողական աշխատանքներով զբաղվում էր ուղղաթիռը, հայտնաբերվել է աղետից մի քանի ժամ անց փողոցի մի հատվածում: Ոստիկանության տվյալներով՝ նա փախել է տնից մոր հետ կռվելու պատճառով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)