Հալեպում և Դամասկոսում մարտեր են ընթացել ապստամբների և կառավարական ուժերի միջև
Վերջին լուրեր
Սիրիայում կառավարական ուժերի և ապստամբների միջև երկուշաբթի վաղ առավոտյան բախումներ են տեղի ունեցել Դամասկոսի որոշ հատվածներում և Հալեպում, հայտնում են մարդու իրավունքների պաշտպանության սիրիական գրասենյակից. տեղեկացնում է Интерфакс-ը:
Իրավապաշտպանների խոսքերով՝ փոխհրաձգությունը սկսվել է Դամասկոսի մի քանի հարավային թաղամասերում՝ պաղեստինյան փախստականների Յարմուկ ճամբարից ոչ շատ հեռու: Տարբեր տեղեկություններով՝ զինված պաղեստինցիներն առավոտյան կռվում էին ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ ջոկատների շարքերում:
Հալեպում կրակոցները լսվել են քաղաքի հյուսիս-արևմտյան մուտքի մոտ և դեպի օդանավակայան տանող ճանապարհին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)