Ադրբեջանում անշարժ գույքի շուկայում աճ է դիտարկվում
Վերջին լուրեր
2012թ. ընթացիկ տարվա կտրվածքով Ադրբեջանում նոտարական գրասենյակների միջոցով անշարժ գույքի գործարքների շրջանառությունը կազմել է 1 մլրդ 789.612 մլն մանաթ:
Ինչպես հաղորդում է ԱՆՍ ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի Կենտրոնական բանկի զեկույցին, հունվար-օգոստոս ամիսներին անշարժ գույքի գործարքներից ստացվող հասույթը կազմել է 778.184 մլն մանաթ, ինչը 15.12%-ով գերազանցել է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ծախսային գործարքները հասել են 1 մլրդ 011,428 մլն մանաթի՝ 34.38%:
Ուշագրավ է, որ ալիևյան ընտանիքը, Ադրբեջանի մայրաքաղաքը դիտարկելով որպես սեփական գահի նստավայր, բավականին քմահաճ տարբերակով է իրականացնում անշարժ գույքի շուկայի գնարժեքները, որն իրականում ոչ մի կերպ չի համապատասխանում բնակչության գնողունակության և ներքին սպառման զամբյուղի հոսքերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)