Պայքարը Սերժ Սարգսյանի հետ կլինի անհավասար, բայց՝ հաղթահարելի. Րաֆֆի Հովհաննիսյան
Վերջին լուրեր
«Պայքարը Սերժ Սարգսյանի հետ կլինի անհավասար, բայց՝ հաղթահարելի»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը նշեց, որ նախագահական ընտրություններին մասնակցում է հանուն այն հանգամանքի, որ մենք ունենանք դե յուրե նախագահ:
Րաֆֆի Հովվհանիսյանը կարծիք հայտնեց, որ նախագահական ընտրություններից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, և այդ դեպքում ԱԺ կվերադառնան «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները. «Ժառանգությունը» կունենա առաջարկ՝ ուղղված հասարակությանը՝ վարչապետի և կառավարական նոր կազմի շուրջ։
Րաֆֆի Հովհանիսյանն ասաց նաև, որ իր հաղթանակի համար փորձելու է քաղաքացիական հասարակությանն արթնացնել և պատրաստ է ներկա լինել հրապարակում տարբեր քաղաքացիական նախաձեռնություններին և անել այն, ինչ արել է վերջին քսան տարիների ընթացքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)