ՀՀ ԱԳ փոխնախարարն աշխատանքային այցով Վիեննայում էր
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը աշխատանքային այցով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում էր գտնվում ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:
Փոխնախարար Հովակիմյանը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոհաննես Կյուրլեի, Ավստրիայի Պաշտպանության նախարարության Անվտանգության քաղաքականության տնօրինության ղեկավար, գեներալ-մայոր Յոհանն Պուխերի հետ: Հանդիպումների ընթացքում ԱԳ փոխնախարարին ուղեկցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:
Զրուցակիցների հետ քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում և հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումները, Հունգարիայի իշխանությունների կողմից Ռ. Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնման խնդիրը, պաշտպանության բնագավառում հայ-ավստրիական երկկողմ համագործակցության ծրագիրը, Հայաստանում Անվտանգության ոլորտի բարեփոխումներին նվիրված դասընթացների կազմակերպմանն առնչվող և այլ հարցեր:
Նոյեմբերի 1-ին Ա. Հովակիմյանը մասնակցեց ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին, որի ընթացքում հանդես եկավ ելույթով, պատասխանեց առաջադրված հարցերին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)