Սիրիայում ընդդիմադիրները պայքարի մեջ են մտել պաղեստինցիների հետ
Վերջին լուրեր
Սիրիացի ապստամբները նոյեմբեր 5-ին պայքարի մեջ են մտել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի ստորաբաժանումների հետ (կիսառազմական կազմակերպություն, որը հովանավորվում է Սիրիայի կառավարության կողմից). հաղորդում է Associated Press-ը։
Բախումները տեղի են ունեցել Դամասկոսի հարավում՝ Թադամոն թաղամասում և պաղեստինյան փախստականների Յարմուկ ճամբարում։ Պաղեստինցիների կողմից հանդես են եկել սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները։ Պայքարի ընթացքում կողմերի կրած կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։
Սիրիայում անցյալ դարի կեսերից ապրող պաղեսինյան փախստականները երկար ժամանակ չեզոք դիրք են պահել քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն վերջին ամիսների ընթացքում նրանց մի մասը կառավարության կողմն անցավ, իսկ մյուս մասը՝ ապստամբների։
Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատն Իրանի և Սիրիայի հաշվին գոյություն ունեցող կազմակերպություն է, որը լիովին հանդես է գալիս Բաշար ալ Ասադի կողմից, սակայն պաղեստինցիների մեծամասնությունը՝ սունիները, հենց այդ պատճառով էլ համակրում են ապստամբներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)