Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելը Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» 

Գռզոն ակտիվացել է… «խեր ըլնի»...

Վերջին լուրեր

Վերջին շրջանում Հայաստանի երբեմնի միակ և հավասարը չունեցող օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը մի տեսակ ակտիվացել է: Նրան հաճախակի կարելի է տեսնել երեկոյան Հյուսիսային պողոտայով զբոսնելիս, սրճարաններում: Զբոսնելուց զատ Սուքիասյանը հարկ համարեց Հայաստանի քաղաքական հանրությանն իր մասին հիշեցնել նաև թերթերից մեկին երկարաշունչ հարցազրույց տալով: Իսկ նման բաները, ինչպես հայտնի է, այդքան էլ պատահական չեն և կոնկրետ նպատակ են հետապնդում: Այնպես որ չի բացառվում, որ առաջադրման մասին արդեն իսկ ազդարարած Վարդան Սեդրակյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին շատ շուտով արժանի մրցակից հայտնվի՝ ի դեմ երբեմնի փախստական, հիմա արդեն լիուլի ռեաբիլիտացված, ավելին՝ զբոսանքների միջոցով կարծեք թե «ժողովրդի հետ, ժողովրդի համար» իմիջի ձգտող Սուքիասյանի:

Իսկ որ Սուքիասյանի մոտ առաջադրվելու հիմքեր կարող են լինել, բոլորովին էլ զարմանալ չարժե: Նախ, նա հայտնի է որպես ամբիցիոզ անձնավորություն: Հայաստանում իշխանության մեջ լինելը անդառնալի հետևանքներ է թողնում. ով կյանքում գեթ մեկ անգամ համտեսում է իշխանական կերակրատաշտից օգտվելու առավելությունը, էլ վերջ՝ վարակը մնում է օրգանիզմում ցմահ: Իսկ Սուքիասյանը ոչ թե պարզապես բախտ է ունեցել հենց էնպես համտեսելու, այլ եղել է միակը: Հայտնի է, որ մի առիթով Սուքիասյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանի պատճառով կորցրել է 1 թե 2 միլիարդ (կոնկրետ թիվը չեմ հիշում) առ այն, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակեր պաշտոնավարել, ինքը ինքնըստինքյան կշարունակեր զբաղեցնել Հայաստանի միակ օլիգարխի գահը, որին ոչ մեկի չէր թույլատրվում մոտ գալ՝ համապատասխանաբար, դրանից բխող բոլոր արտոնություններով:

Այնպես որ միանաշանակ է, որ Սուքիասյանը ձգտելու է ռևանշի: Այլ հարց է, որ առաջադրման դեպքում նրա մրցակիցը, ամեն դեպքում, Վարդան Սեդրակյանը չի մնալու կամ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնց, հնարավոր է, դեռ շատ միլիոններ ունեցող օլիգարխը կարողանար հաղթել: Լուրջ մրցապայքարի դեպքում նա արդեն ստիպված կլինի Սերժ Սարգսյանին հաղթել, ով ներկա պահին համարվում է այլընտրանք չունեցող թեկնածու: Իսկ գործող նախագահի հետ Սուքիասյանը դժվար թե կարողանա ոտք մեկնել:

Ամեն դեպքում, նախագահական ընտրություններում, մանավանդ՝ Հայաստանի նախագահական ընտրություններում ինչ առաջադրումներ ասես չեն լինում, անգամ առաջադրվում են մարդիկ, որոնք միայն ծիծաղ են առաջացնում կամ որոնց անունը մինչ առաջադրումը ոչինչ չի ասել նրանց պոտենցիալ ընտրողներին: Այս առումով նախագահական ընտրությունները Սուքիասյանի համար ավելի քան լավ հարթակ կարող են ծառայել քաղաքական դաշտ վերադառնալու առումով:

Հայտնի է նաև, որ ամբիցիոզ լինելուց զատ, Սուքիասյանը նաև մի քիչ «թիթիզ» է (պատգամավորներից մեկը մի անգամ պատմում էր, թե ինչպես էր երբեմնի պատգամավորը ոգևորված «թիթիզանում» գործընկերոջ մոտ նոր գնած մեքենայով, պատմում դրա առավելությունների մասին՝ մի խոսքով, կարգին գլուխ գովում), իսկ նման մարդու համար նախագահ առաջադրվելու հնարավորությունը՝ թեկուզև հաջողության չհասնելու պայմանով, առաջին հերթին հնարավորություն է՝ աչքի ընկնելու համար:

Ամեն դեպքում, Սուքիասյանի նախագահական հավակնություններից եթե ոչ օգուտ, ապա գոնե վնաս հաստատ չի լինի: Հակառակը՝ թեկնածուները, ինչպես հայտնի է, որոշ ծախսեր են անում՝ հանրության դրական վերաբերմունքին արժանանալու համար. նախագահացու Սուքիասյանն էլ ընտրությունների ֆոնին, շատ հնարավոր է, իր միլիոնները շրջանառության մեջ դնի հենց այստեղ, այլ ոչ թե տանի օտար երկիր (2008-ից այս կողմ փախստական Սուքիասյանը կարծես թե գերմանիաներին էր նախապատվություն տալիս), իսկ դրանից գոնե մի քանի ընտանիք իրենց սոցիալական վիճակը կբարելավեն:

Եվ վերջապես, ամեն ինչից զատ, Սուքիասյանը մի փոքր կոլորիտային անձնավորություն է, իսկ այդպիսիք քաղաքական դաշտին գոնե համ ու հոտ են հաղորդում, այնպես որ նույնիսկ այս տեսանկյունից Սուքիասյանի առաջադրվելուց վնաս չկա:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում
Ամենադիտված