Գյուղապետը մեղադրվում է տեղակալի աշխատավարձը հափշտակելու մեջ
Վերջին լուրեր
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Վարդաբլուրի համայնքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վարդաբլուրի համայնքապետը, տեղյակ լինելով իր տեղակալի՝ 2012թ. հունվարից մինչեւ հուլիսն ընկած հատվածում աշխատանքից բացակայելու մասին, շահադիտական նպատակներով օրենքով սահմանված կարգով չի ձեւակերպել այդ հանգամանքը:
Ավելին՝ կազմել է նրա աշխատանքի մեջ գտնվելու վերաբերյալ կեղծ հաշվեցուցակներ, որոնց հիման վրա կազմված աշխատավարձի ցուցակներում նրա փոխարեն ստորագրելու միջոցով ստացել է վերոհիշյալ ժամանակահատվածի համար հաշվարկված աշխատավարձի գումարները՝ առանձնապես խոշոր չափերի, եւ հափշտակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)