ՆԱՏՕ-ն կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը
Վերջին լուրեր
ՆԱՏՕ-ն ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավում տեսնել, հայտարարել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
«Վերջերս տեղի է ունեցել գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան: Նա այցելել է տարածաշրջանի բոլոր երեք երկրներ և մտահոգված էր Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած տարաձայնություններով»,-նշել է Ապաթուրայը:
«Երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը, շատ կարևոր է, որպեսզի երկու կողմերն էլ ճիշտ ճանապարհ ընտրեն: Վերջերս Փարիզում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը և դա լավ հաղորդագրություն է՝ ընթացքի կայուն վիճակն ապահովելու համար: Սակայն դա առաջընթաց չէ, այլ այդ ուղղությամբ իրականացված քայլ: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա մենք ցանկանում ենք հարաբերությունների բարելավում տեսնել»,-ընդգծել է Ապաթուրայը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)