Կադրային փոփոխություններ դատախազությունում
Վերջին լուրեր
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը ենթարկվել է պաշտոնեական առաջխաղացման։ Նա նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ: Այդ լուրը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ Ա. Աֆանդյանը աչքի էր ընկել իր սենսացիոն որոշման շնորհիվ. ապացուցված չլինելու հիմքով նա հրաժարվել էր Երևանի Զաքյան փողոցում աղմկահարույց սպանություն կատարելու գործով ամբաստանյալ Վահրամ Մարգարյանին առաջադրված մեղադրանքից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)