«Կլասիկ քցոցի» կառավարության կողմից՝ իր նախկին անդամի նկատմամբ
Վերջին լուրեր
Facebook սոցցանցի օգտատեր Վախթանգ Սիրադեղյան (Vakhtang Siradeghyan) իր էջում գրել է.
«Չգիտեմ, սա դրական է, թե ոչ դրական: Կոռուպցիային ՀՀ իշխանությունների վիրահատական վերաբերմունքին ընդառաջ: Երբ տարիներ առաջ՝ 2006-ին, ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը բողոքեց, որ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը իրենից 3 մլն դոլար կաշառք է պահանջել, նախարարը ձեռ առավ ամերիկացիներին՝ հընթացս ընկերությանը զրկելով լիցենզիայից: Ընկերությունն ընդդեմ ՀՀ կառավարության դիմեց Փարիզի արբիտրաժային դատարան, բայց գործը դրան չհասավ: ՀՀ կառավարությունը կարծեմ 2008-ին բանակցեց ընկերության հետ և դուրս եկավ գործընթացից՝ մենակ թողնելով նախկին նախարարին: Սա կլասիկ քցոցի էր կառավարության՝ իր արդեն նախկին անդամի նկատմամբ: Ընկերությունը Այվազյանի դեմ հայց հարուցեց ԱՄՆ-ում և 2012-ին շահեց այդ դատը՝ այսօր արդեն ԱԺ պատգամավոր Այվազյանին պարտադրելով վճարել 37,5 մլն դոլար: Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինի այս դեպքում վիրահատականի դրսևորումը….»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)