Առողջապահության նախարարը տեսակցել է ԼՂ-ից տեղափոխված 13-ամյա տղային․ վիճակը կայուն ծանր է
ՀասարակությունՀայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 24-ին Հայաստան տեղափոխված 13-ամյա տղային։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր տղային։
Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան էին տեղափոխվել ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացիներ: