Երեւանի փողոցներից ոստիկանությունը բերման է ենթարկել 142 քաղաքացու. Ոստիկանության տվյալները
ՀասարակությունՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում ավելի քան 140 քաղաքացու է բերման ենթարկել։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
«Ժամը 10-ի դրությամբ Երևանում ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել ակցիայի 142 մասնակից»,-նշել են ՆԳՆ-ից։