Արցախից Հայաստան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
ՀասարակությունԱրցախից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00 դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
16 վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ի առողջական վիճակը միջին ծանրության է: