Նելսոն Մանդելայի պատկերով տարադրամներ են թողարկվել Հվ. Աֆրիկայում
Վերջին լուրեր
Նելսոն Մանդելայի դեմքով առաջին տարադրամներն են թողարկվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում. հայտնում է BBC-ն:
Դրանք առաջին հարավաֆրիկյան տարադրամներն են, որոնց վրա պատկերված է սևամորթ անձնավորություն. դրա փոխարեն նախկինում պատկերված էին վայրի կենդանիներ և գյուղական ու արտադրական տեսարաններ:
Նախագահ Ջեյկոբ Զուման նշել է, որ տարադրամները «համեստ ժեստ էին»՝ արտահայտելու Հարավային Աֆրիկայի «խորը հարգանքը»:
94-ամյա Մանդելան աշխարհի ամենաշատ սիրված գործիչներից մեկն է, ով 27 տարի անցկացրել է բանտում՝ պայքարելով ապարտեիդի՝ ռասսայական խտրականության դեմ:
Նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ 1993թ.: Մի տարի անց ընտրվել է նախագահ՝ պաշտոնավարելով մեկ ժամկետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)