«ՀԺ». Ռուբեն Հայրապետյանն ամաչո՞ւմ է
Վերջին լուրեր
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 22-ին, ժամը 13.00-ին պարտավոր է ներկայանալ Ավան և նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` իր դեմ ներկայացված քաղաքացիական հայցի գործով: Չներկայանալու դեպքում Հայրապետյանը պարտավոր է դատարան ներկայացնել նոտարական վավերացման հայտարարություն այն մասին, որ այս գործով իր շահերը ներկայացնող չորս փաստաբաններին տրված լիազորագրերի մեջ առկա ստորագրությունները պատկանում են հենց իրեն և կեղծված չեն:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նման որոշում երեկ կայացրել է դատավոր Արսեն Բաբայանը` բավարարելով այս գործով հայցվոր, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի միջնորդությունը: Հայցը դատարան է ներկայացվել «Նուվել դԱրմենի» ամսագրին Հայրապետյանի տված հարցազրույցի հետ կապված:
«Շատ կուզենայի հավատալ, որ Հայրապետյանը դատական նիստերին չի ներկայանում ամոթի պատճառով, քանի որ ասել է բաներ, որոնք իսկությանը չեն համապատասխանում»,- նիստի ավարտից հետո ասել է Խառատյանը: Երեկ նույն դատարանում շարունակվել է «Հարսնաքարի» գործով դատավարությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)