«Առավոտ». ԲՀԿ-ն ունի գլխավոր գործընկեր, որի պատվերը կատարում է. ԲՀԿ խոսնակ
Վերջին լուրեր
«Ի՞նչ կա այս ամենի ետևում թաքնված»,- «Առավոտի» հարցին ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այս ամենի ետևում թաքնված է, մեր տեսանկյունից, մեր դիտանկյունից, ժողովրդի ու պետության շահը: Պետության զարգացման, առաջընթացի, նոր փուլ հանելու համար առավել նպաստավոր հանգամանքներ են մեր կողմից առաջարկվում»: Խոսքը ԲՀԿ խմբակցության քարտուղարի` երեկ տարածած հայտարարություն-առաջարկությունների մասին է: Թե ինչո՞ւ ԲՀԿ-ն որոշեց այդ նախաձեռնությամբ հանդես գալ հիմա, ինչո՞ւ դա չէր անում մեկ-երկու ամիս առաջ, Ուրիխանյանն ասաց. «Ցանկացած գործընթացի հարկավոր է նախապատրաստվել և ընտրել իրատեսական համապատասխան իրավիճակ: Դուք գիտեք, որ ԲՀԿ-ն ունի գլխավոր գործընկեր, որի հետ համաձայնեցնում, որի շահերից ելնելով իրականացնում է սեփական քայլերը, որի պատվերը կատարում է: Այն է՝ ժողովուրդը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)