«ՀԺ». ԵԴ-ում կառավարությունը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումին
Վերջին լուրեր
ՀՀ կառավարությունը վերջապես ԵԴ է ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի քննության շրջանակում իրեն ուղղված հարցերի պատասխանները` երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են ԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի աշխատակազմից:
Այս պատասխանները Եվրադատարան պետք է ուղարկվեին դեռևս մինչև սեպտեմբերի 11-ը, բայց ՀՀ կառավարությունը չէր կարողացել դա անել և հավելյալ ժամանակ էր խնդրել: ԵԴ-ն ժամկետը երկարացրել էր մինչև նոյեմբերի 5-ը: ԵԴ հարցադրումները վերաբերում էին 2008-ի նստացույցի օրերին ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ազատության և տեղաշարժի իրավունքի սահմանափակմանը, փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ը տեղի ունեցած հավաքների ազատության սահմանափակմանն ու մարտի 1-ին հանրահավաքը ցրելու օրինականությանը, ինչպես նաև այդ օրը Տեր-Պետրոսյանի տնային կալանքին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)