«Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմը լծվել է սատարողներ ճարելու գործին
Վերջին լուրեր
Նախագահական ընտրություններին ընդառաջ, Սերժ Սարգսյանի թիմը լծվել է սատարողներ ճարելու գործին: Հատկապես ակտիվ է Տիգրան Սարգսյանը, ով, «Հրապարակ»-ի տեղեկություններով, վերջին շրջանում զբաղված է փոքր ու միջին կուսակցությունների հետ բանակցելով: Նախատեսվում է, որ առաջիկայում մի քանի կուսակցություններ կհայտարարեն Սերժ Սարգսյանին սատարելու մասին:
Այդ գործընթացն ըստ էության արդեն իսկ մեկնարկել է. շաբաթ օրը ավանդական ՍԴՀԿ-ն Երևանում հնչեղ նշեց իր 125-ամյակը: Սա ոչ այնքան հոբելյան էր, որքան նախագահին սատարելու հայտարարության առիթ, ինչից հետո ՍԴՀԿ մյուս թևը դատապարտող հայտարարություն արեց: Գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանն ավանդական կուսակցությունների պառակտման մեծ փորձ ունի:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)