Ադրբեջանի Միասնական ազգային ճակատը քննադատում է վրացական կառավարությանը
Վերջին լուրեր
Բիձինա Իվանիշվիլին, ով նախընտրական շրջանում ակտիվորեն հյուրընկալում էր երկրի ադրեբաջանաբնակ տարածքներում և հայտարարում էր Ադրբեջանի հետ բարեկամության մասին, իշխանության գալուց հետո հակադիր դիրքորոշում է զբաղեցրել: Այդ մասին ասված է Ադրբեջանի միասնական ճակատի հայտարարության մեջ. տեղեկացնում է Грузия-Online-ը:
«Վրացական իշխանությունները ակնհայտ քայլեր են անում Մոսկվայի ուղղությամբ, որն անկախ պետություններ է ճանաչել Վրաստանի և Ադրբեջանի սուբյեկտ հանդիսացող տարածքները: Միաժամանակ Վրաստանը նաև հայտարարություններ է անում, որոնք հակասում են Ադրբեջանի շահերին: Ադրբեջանը բարդ իրավիճակներում միշտ էլ աջակցել է Վրաստանին նյութապես և բարոյապես»,-ասված է այդ հայտարարության մեջ:
Նրանում նաև նշվում է, որ վերոնշյալը նաև հաստատում է Միխայիլ Սաակաշվիլիի իրավացիությունն այն մասին, որ Բիձինա Իվանիշվիլին արտահայտում է ոչ թե վրաց ժողովրդի, այլ տարածաշրջանի մի քանի այլ պետությունների շահերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)