Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն 

Առաջադրվե՞լ, թե՞ ոչ. այս է խնդիրը

Վերջին լուրեր

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը երեկ «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում պատասխանել է առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցերին:

- Պարոն Բադալյան, քաղաքական ուժերի ներկա դասավորվածությամբ ո՞վ է իշխանական թեկնածուի մրցակիցն առաջիկա նախագահական ընտրություններում:

- Քանի որ քաղաքական դաշտում մնացել է երեք ազդեցիկ ուժ, այն է`Հանրապետական, ԲՀԿ և Կոնգրես, բնականաբար, իշխանության թեկնածուին, այսինքն` գործող նախագահին մրցակից ուժ կարող են լինել ԲՀԿ-ից և Կոնգրեսից առաջադրված թեկնածուները, իհարկե, եթե նրանք առաջադրվեն որոշակի պայմանների առկայության դեպքում: Այդ 3 ուժերից բացի, մնացած բոլորը' լինեն դրանք արդարադատության նախարարությունում գրանցված կամ անհատ թեկնածուներ, իրենցից էական ոչինչ չեն ներկայացնում, նրանք կամ ֆոնային կամ դրածո թեկնածուներ են, որոնք ընդամենը նախագահական ընտրարշավի ժամանակ կամ ֆոն են պահելու, կամ այս կամ այն գործառույթն են իրականացնելու`արդեն եղած թեկնածուներից որևէ մեկի դեմ: Դրա համար այլ թեկնածուներին քննարկելն անիմաստ է և ժամանածի կորուստ:

- Հնարավո՞ր է առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը սատարի Լևոն Տեր-Պետրոսյանին:

- Տեսականորեն, իհարկե, չի բացառվում, սակայն գործնականում գրեթե հավանական չէ, որովհետև ԲՀԿ-ն իր ազդեցիկությամբ շատ ավելին է, քան Հայ ազգային կոնգրեսը, և ընդհանրապես քաղաքականության մեջ ընդունված է, որ մի քիչ ավելի թույլն է ուժեղին պաշտպանում և ոչ թե ուժեղը' թույլին:

- Իսկ եթե ոչ Ծառուկյանը, ոչ էլ Տեր-Պետրոսյանը չառաջադրվե՞ն: Այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմության միասնական թեկնածուի հայտ է ներկայացրել և կոչ արել քաղաքական ուժերին' համախմբվել իր շուրջ, կարո՞ղ է նա պայքարել երկրորդ տեղի համար:

- Եթե ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի թեկնածուները չեն առաջադրվում, ապա նախագահական ընտրությունները դառնում են ընդամենը քվեարկություն' անկախ նրանից, թե ով կլինի երկրորդ, երրորդ, չորրորդ կամ ութերորդ տեղում, դա արդեն նշանակություն չունի: Եթե ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի թեկնածուները չեն առաջադրվում, ապա «Ժառանգության» թեկնածուն լինի, թե մեկ այլ թեկնածու, նա ընդդիմության միասնական թեկնածու չի կարող լինել: Ընդդիմության միասնական թեկնածու կոչվածը բլեֆ է, որովհետև կարևորը ոչ թե միասնական թեկնածուի խնդիրն է, այլ ձայների տապալման խնդիրն է:

- Այսինքն, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լինել երկրորդ համարը, բայց դա ոչ մի բան է:

- Դա ոչ մի բան է, որովհետև երկրորդ համարը կարող է ունենա 1 տոկոս, 2, 3, 5 տոկոս, որևէ նշանակություն չունի: Երկրորդ համարը կարևոր է այն ժամանակ, երբ կա երկրորդ փուլ, և թեկնածուների միջև տարբերությունն այդքան մեծ չէ: Այդ ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրածը բավականին կարևոր է: Իսկ կոնկրետ «Ժառանգության» թեկնածուի վերաբերյալ հաստատ համոզված եմ, որ այդպիսի բան տեղի չի ունենա, դրա համար երկրորդ տեղը կլինի հերթական երկրորդ տեղը, որևէ բան չնշանակող երկրորդ տեղ:

- Այս օրերին որոշ շրջանակներ չեն բացառում նաև, որ ԲՀԿ նախագահը կսատարի Սերժ Սարգսյանին, այդ դեպքում ի՞նչ կարող է տեղի ունենալ:

- Տեսականորեն դա, բնականաբար, հնարավոր է, որովհետև մենք ոչինչ դեռևս չգիտենք ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետի մասին, բայց եթե տեսականորեն ընդունում ենք, որ ԲՀԿ-ն սատարում է գործող նախագահին, իսկ ՀԱԿ-ի թեկնածուին, բնականաբար, սատարում չկա, այդ դեպքում ընտրությունները նույնպես վերածվում են զուտ քվեարկության: Բայց այստեղ մի հարց կա. գործող նախագահի համար ԲՀԿ-ի սատարումը փաստացի կարևոր չէ, որովհետև եթե մի պահ անտեսենք արտաքին քաղաքական կենտրոնների միջամտության խնդիրը նախագահական ընտրարշավին, որն իրոք լինելու է, ապա մենք կտեսնենք, որ ԲՀԿ-ի սատարումը գործող նախագահին' ընդամենը PR նշանակություն է ունենալու, որովհետև այս տարվա մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների, իսկ իրականում' լայնամասշտաբ ֆինանսական միջոցառման ժամանակ Հանրապետական կուսակցությունը կարողացավ դե յուրե ավելի շատ ձայն հավաքել և դե յուրե հաղթող դառնալ, սա այն դեպքում, երբ ԲՀԿ-ն և մյուսները առանձին էին գնում և, բնականաբար, չէին սատարում: Եթե ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին, ըստ իս, նա դադարելու է հետաքրքիր գործոն լինել աշխարհքաղաքական կենտրոնների համար: Այսինքն, սատարումից ինքը փաստացի ոչինչ չի շահում, կարող է, իհարկե, կառավարման համակարգում լինել, բայց ինքը որպես ուժ դադարում է հետաքրքրություն ներկայացնել աշխարհքաղաքական կենտրոնների համար:

- Իսկ եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, Կոնգրեսին ի՞նչ է սպասվում:

- Դա իրենք պետք է որոշեն, բայց եթե ՀԱԿ-ն ընդհանրապես թեկնածու չի առաջադրում, իսկ մենք գիտենք, որ ՀԱԿ-ի միակ հաղթող թեկնածուն ՀԱԿ-ի առաջնորդն է, այլ առաջադրվում է այլ թեկնածու, ապա նա դրական հույս չպետք է ունենա: Կոնգրեսին սպասվում է ավելի ծանր աշխատանք ապագա խորհրդարանական ընտրությունների համար։

Պետք է հաշվի առնենք, որ հասարակության արտագաղթի տեմպերն էլ են շատանում, և եթե բան չփոխվի, և շարունակվի գործող նախագահի իշխանությունը 2013-ից հետո, բնականաբար, դա ինչ-որ չափով կազդի նաև արտագաղթի տոկոսի վրա, և արտագաղթը կշարունակվի։ Իսկ դա նշանակում է, որ հաջորդ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններում էլ ավելի դժվար կլինի հասարակության կողմից իշխանափոխություն անելը։ Այսինքն, եթե այսօր դա գրեթե անհնար է, ապա հաջորդ ընտրությունների ժամանակ, կարող ենք ասել, 100 տոկոս անհնար է։ Արձանագրենք, նաև, որ առաջիկա նախագահական ընտրություններն այսօր հետաքրքրում են միայն թեկնածուներին, քաղաքական ուժերին, լրագրողներին։ Հասարակության մոտ մենք տեսնում ենք քար անտարբերություն ընտրությունների հանդեպ։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է
Ամենադիտված