Ձերբակալվել է վրացական բանակի Միացյալ շտաբի պետը
Վերջին լուրեր
Նոյեմբերի 7-ի գիշերը Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ԶՈՒ Միացյալ շտաբի պետ Գեորգի Քալանդաձեն և ՊՆ 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան. տեղեկացնում է Newsgeorgia-ն:
Ինչպես պարզաբանում է գործակալությունը, Քալանդաձեն գիշերը կանչվել է Պաշտպանության նախարարություն: Գերատեսչության շենքում նրան ձերբակալել են: «Ռուսթավի 2» հեռուտաընկերությունը հաղորդում է, որ ձերբակալությունը իրականացվել է Պաշտպանության նոր նախարար Թեա Ցուլուկիանիի կարգադրությամբ և գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլիի իմացությամբ:
Շտաբի պետն ու 4-րդ բրիգադի հրամանատարը ձերբակալվել են Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի հարցաքննությունից հետո: Ախալայան նույնպես կալանքի տակ է վերցվել իր իրավասությունների չարաշահման մեղադրանքով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)