Ավտոմեքենան շրջվել է ձորը
Վերջին լուրեր
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Տիգրանաշեն գյուղի հատված) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «Դոջ» մակնիշի 05 տօ 177 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ս. Ավագյանը թեթև մարմնական վնասվածքներով ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Վերջինիս ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Ավտոմեքենայի՝ ձորից դուրս բերման աշխատանքները շարունակվում են առավոտյան:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)