Ռոմնին շնորհավորել է Օբամային (տեսանյութ)
Վերջին լուրեր
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոմնին, ընդունելով իր պարտությունը նոյեմբերի 6-ի ընտրություններում, շնորհավորել է գործող նախագահ Բարաք Օբամային հաղթանակի առթիվ։
«Ես հենց նոր զանգեցի Բարաք Օբամային, որպեսզի շնորհավորեմ նրան հաղթանակի առթիվ,-ասել է Ռոմնին Բոստոնի իր շտաբում ելույթի ժամանակ։ «Երկիրն ընտրել է այլ առաջնորդի, և ես ու կինս Ձեզ հետ միասին կաղոթենք նրա և մեր հզոր երկրի համար»,-եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Օբաման հավաքել է Ընտրիչների կոլեգիայի 303 ձայն, մինչդեռ Ռոմնին ստացել է 203 ձայն:
Ներկա պահին հաշվառվել են ձայները 48 նահանգում։ Օբամայի օգտին քվեարկել է ընտրողների ձայների 49,4%-ը, իսկ Ռոմնիի՝ 49,1%-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)