Մասիսում «Թումո» կենտրոն կկառուցվի. այդ նպատակով հողամաս նվիրաբերվեց «Սիմոնյան» կրթական հիմնադրամին
ՀասարակությունԿառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Մասիս համայնքի ղեկավարի միջև կնքված հուշագրի համաձայն նախատեսվում է Մասիս համայնքում «Թումո ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում ստեղծելու Թումո կենտրոն, որը հնարավորություն կտա 12-ից 18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:
Տվյալ հողամասն ընդգրկված է եղել չմասնավորեցվող հողամասերի շարքում, սակայն նոր որոշմամբ այն հանվել է չմասնավորեցվող հողամասերի շարքից՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոններ» բարեգործական ծրագրի իրականացումն ապահովելու համար«Սիմոնյան կրթական հիմնադրամին» նվիրաբերելու նպատակով:
Նոր Թումո կենտրոնը հնարավորություն կտա 12-ից 18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից, իսկ Թումո կենտրոնի կառուցման նպատակով նախատեսվում է նվազագույնը ներդնել 400 մլն դրամ գումար: