Քաղաքապետարանը Աջափնյակում ապօրինի կառուցված 21 շինություն է քանդում. բնակիչներին ասել են՝ տան արժեքավոր իրերը հանեք
ՀասարակությունԱջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի մի խումբ բնակիչներ ահազանգել են, որ վաղ առավոտից քաղաքապետարանից մարդիկ են եկել, բնակիչներին ասել՝ տան արժեքավոր իրերը հանեք, ու սկսել են քանդել տները։
Մեծ թվով կարմիրբերետավորներ են ժամանել այստեղ:
Այս առնչությամբ Facebook-ի իր էջում պարզաբանում է տրածել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով. «Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:
Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»։