«Կարմիր խաչ»-ի հարևանությամբ բախվել են Mercedes-ն ու Toyota Camry-ն. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի «Կարմիր խաչ» տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ` 35-ամյա Սամվել Չ.-ի վարած Toyota Camry մակնիշի և Լոռու մարզի բնակիչ` 45-ամյա Վահրամ Փ.-ի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Toyota-ն մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, ինչի համար երթևեկությունը դարձել է միակողմանի:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը