ԵՄ-ն ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Արտաքին Քաղաքական
ԵՄ-ն ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին Արցախում Ադրբեջանի ագրեսիայից հետո, Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո։ Ես այսօր Հայաստանի վարչապետին կասեմ, որ ուրախ ենք այս գումարը կրկնապատկել՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Հայաստանի բյուջեին», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Նա նշել է, որ հանդիպում կունենա Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը