Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ, ամոթ է, որ Թուրքիան՝ Ադրբեջանի աջակիցը, նույնպես այստեղ չէ. Բորել
Արտաքին ՔաղաքականԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հիասթափություն է հայտնել, որ Ադրբեջանը և Թուրքիան որոշել են չմասնակցել եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին՝ Արցախյան հակամարտության շուրջ լարվածության ֆոնին։
Դրա մասին հաղորդում է Reuters գործակալությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
«Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ, և ամոթ է, որ Թուրքիան, որը Ադրբեջանին աջակցող հիմնական երկիրն է, նույնպես այստեղ չէ»,- ասել է Բորելը` ժամանելով Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։
«Հետևաբար, մենք չենք կարողանա այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին է այն փաստը, որ ավելի քան 100,000 մարդ ստիպված է եղել շտապ լքել իրենց տները և փախչել ռազմական ուժի գործադրման ակտից»: